Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հայաստանը չարիքից ազատելու իրական տարբերակը

Հայաստանը չարիքից ազատելու իրական տարբերակը
27.06.2025 | 17:29

Քիչ առաջ հնչել է հստակ առաջարկ` Միքայել Սրբազանին առաջադրել վարչապետի թեկնածու և սկսել իմպիչմենտի գործընթաց։

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ հանում է իր թեկնածությունը, և Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստ են պաշտպանել Միքայել Սրբազանի թեկնածությունը։

Հուսով եմ՝ մյուս ընդիմադիր խմբակցություններն էլ կմիանան այս առաջակին։

Դիմում եմ Միքայել Սրբազանին՝ սա է Հայաստանը չարիքից ազատելու իրական տարբերակը, ինչքան էլ դժվար լինի` պետք է համաձայնեք։

Պայքարի հենց առաջին օրից Դուք եղել եք Բագրատ Սրբազանի կողքին և պարտավոր եք շարունակելու պայքարը։

Սպասելու ժամանակ չկա:

Գևորգ ԹԱՄԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ